Հոլանդական Վեյկ Ան Զեեն իր շախմատային գերմրցաշարով պարզապես գերագույն հաճույք է պարգևում հինավուրց այս խաղի սիրահարներին ու մասնավորապես մեզ՝ հայերիս: Պատճառը Լևոն Արոնյանի փայլուն մրցելույթն է: Մեր գրոսմայստերն այսօր ստիպեց անձնատուր լինել մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ հորիզոնականները զբաղեցնող Ուեսլի Սոյին ու վեց խաղից արդեն ունի հինգ միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ